Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ով
Աշխարհ
Ուկրաինայում վերջին մեկ տարվա ընթացքում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, իսկ Ա-95 տեսակի բենզինը՝ 45.1%-ով։ Ուկրաինայի ազգային բանկի տվյալներով՝ վառելիքի գների աճը դարձել է գնաճի արագացման հիմնական պատճառներից մեկը։
Սեպտեմբերին տարեկան գնաճը հասել է 10%-ի՝ հունիսին գրանցված 7.2%-ի դիմաց։ Վառելիքի թանկացումն իր հերթին ազդել է նաև այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։
Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձն աճել է 41%-ով։ Գնաճի վրա ազդող մեկ այլ գործոն է դարձել ջրի սակագների բարձրացումը։
Որոշ քաղաքներում ջրի սակագներն աճել են 100-150%-ով, իսկ երկրի կտրվածքով միջին աճը կազմել է 87.6%։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է