Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ
Աշխարհ
Լիտվայում մեկնարկել են Բունդեսվերի զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 6000 զինծառայող, հաղորդում է LRT-ն։
«Ազատության վահան 26-II և Մեծ արծիվ 26 զորավարժությունները, որոնք կտևեն մինչև դեկտեմբերի 3-ը, ներառում են Լիտվայի 45-րդ զրահատանկային բրիգադի «Լիետուվա» և գերմանական 10-րդ տանկային դիվիզիայի 37-րդ մոտոհրաձգային բրիգադի «Սախսեն» ստորաբաժանումները», - ասվում է հայտարարության մեջ։
Լիտվական և գերմանական զորքերի հետ մեկտեղ մարտական պատրաստություն կանցնեն նաև ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական բրիգադի զինծառայողներ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից, Խորվաթիայից, Բելգիայից և Լյուքսեմբուրգից։
Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի մարտական պատրաստվածությունը, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական գործառույթները, ինչպես նաև ամրապնդել դաշնակիցների հետ համագործակցությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է