Ուկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարել
Իրավունք
Ուկրաինայի Ազգային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալի՝ Վլադիմիր Ցենովի համար 15 միլիոն գրիվնա (մոտ 350 հազար դոլար) գրավ է վճարվել։
Ցենովը ներգրավված է «Կարթագեն» գործով՝ «Փրայս» մականունով։ Քննչական մարմինների վարկածով՝ նա գումարներ է ստացել առանձին խարդախության զանգերի կենտրոնների գործունեության նկատմամբ ոստիկանության աչք փակելու դիմաց։
Նախօրեին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել՝ միաժամանակ սահմանելով գրավի հնարավորություն։
Գրավի ամբողջ գումարի վճարման մասին հայտնել են Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է