Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպել
Սպորտ
Սաուդյան «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն դիտարկում է ակումբից հեռանալու հնարավորությունը։
41-ամյա պորտուգալացին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ։ «Ալ-Նասրի» ղեկավարությունը, սակայն, չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից և փորձում է համոզել նրան երկարաձգել պայմանագիրը։
Այս մասին հայտնում է Al Nassr Zone-ը՝ հղում անելով 365Scores Arabic-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, ակումբը մտադիր է Ռոնալդուին գեղեցիկ հրաժեշտ տալ և նրա պատվին հրաժեշտի հանդիպում կազմակերպել։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի սկզբից։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ նա կարող է վերադառնալ իր հարազատ Լիսաբոնի «Սպորտինգ»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է