Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարարություն՝ բողոքելով Լենինի անվան գրադարանում կազմակերպված «ԼիտՌԵՅՎ» երեկույթի դեմ, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ։
Օստանինան գրադարանը անվանել է «գրքի տաճար» և պահանջել պարզաբանել, թե ինչպես կարող են նման ժամանցային միջոցառումներ կազմակերպվել մշակութային այդ հաստատությունում։
Պատգամավորի կարծիքով՝ գրադարանում ռեյվ երեկույթի անցկացումը հակասում է ավանդական արժեքների պահպանման մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է