Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայայաստանի և ԱՄՆ-ի համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայնության բարձրացման ռազմավարությունը։ Կարևորվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտակարգ իրավիճակներում կազմակերպչական, համակարգող և բնակչությանն անմիջական աջակցություն ցուցաբերելու դերը։ Կողմերը պայամանվորվածություն են ձեռք բերել միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև վերապատրաստումների և դասընթացների կազմակերպման հարցերում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է