DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
Աշխարհ
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում՝ Մագդեբուրգ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող A2 ավտոմայրուղում, թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Բուրգ քաղաքի և Կրեենբերգե հանգստի գոտու միջև ընկած ճանապարհահատվածում։ Ինքնաթիռն անհայտ պատճառով ընկել է երթևեկելի գոտի և բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մայրուղով ընթացող ավտոմեքենաները չեն տուժել։
Դեպքի վայր ժամանած փրկարարները ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել երկու մարդու մարմին։ Արտակարգ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել վթարի վայրում։
Դեպքի վայրից տարածված կադրերում երևում է, որ կարմիր-սպիտակ գույնի ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է հրդեհի հետևանքով։ Դրա պոչային հատվածը փակել է ճանապարհը, իսկ մյուս բեկորները ցրվել են ճանապարհի եզրին գտնվող լանջով։
Flightradar պորտալի տվյալներով՝ խոսքը Aerostyle Breezer մակնիշի երկտեղանի գերթեթև ինքնաթիռի մասին է։ Ըստ առկա տեղեկությունների՝ օդանավը գրանցված է Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի Կրոպպե քաղաքի աերոակումբում։ Այն թռիչքն իրականացրել է ժամը 12:33-ին՝ Շլեզվիգում գտնվող ակումբի օդանավակայանից։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է