Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Ռուսաստան
Աբու Դաբիում բանակցությունները պետք է տեղի ունենան երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ռուսական ТАССգործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարելով նոյեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցություններ անցկացնելու մասին, նշել է, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ու ՌԴ պատվիրակության հրավիրված անդամներին առաջարկել է քննարկել այս թեման։
«Հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, Արաբական Միացյալ Էմիրություններում պետք է սկսվեն ուկրաինական թեմայով եռակողմ բանակցությունները»,- հայտնել է Պուտինը։
«Սկզբում, հաշվի առնելով, որ երեքշաբթի պետք է տեղի ունենան բանակցությունները, ես հրավիրել եմ գործընկերներին, որոնք մասնակցելու են այդ բանակցություններին։ Առաջարկում եմ հակիրճ խոսել այս թեմայով»,- հավելել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է