Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են
Աշխարհ
Գերմանիան այլևս չի կարող Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային՝ սեփական պաշտպանությունում լուրջ բացթողումներ ստեղծելու ռիսկի պատճառով, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Funke մեդիա խմբի հետ հարցազրույցում։
«Մատակարարումը, մասնավորապես Patriot համակարգերի, դժվարությամբ է ընթանում։ Գերմանիան արդեն մատակարարել է մի քանի համակարգեր և բազմաթիվ կառավարվող հրթիռներ։ Այս պահին մենք ավելին չենք կարող անել։ Այն ամենը, ինչ մենք հիմա նվիրաբերում ենք, ժամանակավորապես չենք կարողանա փոխհատուցել. դա բացթողումներ կստեղծի մեր պաշտպանության մեջ, որոնք մենք չենք կարող թույլ տալ», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Նա նաև նշել է, որ մյուս երկրները «զգալիորեն ավելի քիչ են արել», և, հետևաբար, Գերմանիան ակնկալում է, որ իր գործընկերները կակտիվացնեն իրենց ջանքերը։
«Մենք պետք է շատ լուրջ քննարկենք սա նոյեմբերի կեսերին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է