Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլար
Աշխարհ
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 տրիլիոն դոլարի կորուստ է կրել երկրում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքների պատճառով, որոնց համաձայն՝ դեմոկրատները կստանան Կոնգրեսի վերահսկողությունը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հոկտեմբերին Միացյալ Նահանգներում աշխատատեղերի թիվն աճել է 165,000-ով։ «Չնայած այն հանգամանքին, որ հինգշաբթի կորցրել ենք է 3 տրիլիոն դոլար», - հավելել է նա՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ֆլորիդայի Ջոն Ֆ. Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում։
«Մեր երկիրը կորցրեց 3 տրիլիոն դոլար, և այդ ամենը ընտրությունների պատճառով», - ընդգծել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե ինչ կորուստների մասին է խոսքը։ Հինգշաբթի օրը Թրամփը վստահություն է հայտնել, որ վերջին ժամանակներս հիմնական բաժնետոմսերի գների անկումը կապված է Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների արդյունքների հետ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է