AfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը Ուկրաինային
Աշխարհ
«Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը դեմ է Կիևին Taurus թևավոր հրթիռների մատակարարմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Բունդեսթագի AfD-ի անդամ Շտեֆեն Կոտրետը:
«Մենք սա պարբերաբար հայտարարում ենք խորհրդարանում մեր ելույթներում։ Մինչ օրս չկան հրապարակայնորեն հաստատված ապացույցներ, որ նման մատակարարումները անխուսափելի են։ Սակայն, քանի որ դաշնային կառավարությունը գաղտնի է պահում զենքի մատակարարումների մանրամասները, նման նախապատրաստությունների հնարավորությունը չի կարելի լիովին բացառել», - ասել է նա։
Ուկրաինան վաղուց է Գերմանիայից Taurus հրթիռներ է խնդրում։ Դրանք համարվում են բրիտանական Storm Shadow հրթիռների նման, որոնք արդեն մատակարարվել են Կիևին, սակայն գերմանա-շվեդական հրթիռների հեռահարությունն ավելի մեծ է. այն կարող է գերազանցել 500 կմ-ը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է