Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Աշխարհ
Ռուսաստանի քաղաքացին, որը Կուալա Լումպուր-Տաշքենդ չվերթի ժամանակ հարբած վիճակում անկարգություն էր առաջացրել և վայրէջքից հետո հրաժարվել էր ենթարկվել ոստիկանության հրամաններին, դատապարտվել է յոթօրյա վարչական կալանքի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ուզբեկստանի Ներքին գործերի նախարարության տրանսպորտի և զբոսաշրջության օբյեկտների անվտանգության դեպարտամենտից։
Դեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացին, որը Կուալա Լումպուրից Տաշքենդ թռչում էր Uzbekistan Airways-ի չվերթով, եղել է հարբած վիճակում և ինքնաթիռում ագրեսիվ է վարվել՝ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելով բորտուղեկցորդների և ուղևորների նկատմամբ։
Նա չի արձագանքել անկարգությունը դադարեցնելու նախազգուշացումներին կամ պահանջներին, իսկ վայրէջքից հետո ագրեսիվ է եղել նաև ոստիկանների նկատմամբ։
«Դատարանի որոշմամբ ուղևորը, որը Ռուսաստանի քաղաքացի է, դատապարտվել է յոթօրյա վարչական կալանքի: Նրա դեմ կազմվել է արձանագրություն՝ «մանր խուլիգանություն» և «ներքին գործերի աշխատակցի օրինական պահանջները չկատարելու» հոդվածներով վարչական իրավախախտումների համար», - հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է