Մասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազել
Աշխարհ
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարծում է, որ Starship հրթիռային համակարգի շնորհիվ օգտակար բեռը ուղեծիր հասցնելու արժեքը կարող է նվազել ավելի քան 100 անգամ։
Ձեռնարկատիրոջ հետ հարցազրույցում ներդրող Ռոն Բարոնը մեջբերել է NASA-ի 2010 թվականի վիճակագրությունը, որի համաձայն մեկ կիլոգրամ օգտակար բեռը ուղեծիր ուղարկելը արժեցել է 18,500 դոլար։
«Կարծում եմ՝ մենք կհասնենք ուղեծիր ուղարկվող յուրաքանչյուր կիլոգրամի համար 100 դոլարից պակաս գնի», - մեկնաբանել է Մասկը։
Բացատրելով, թե ինչու կարող է տեղի ունենալ նման արժեքի թռիչք, Մասկը հիշեցրել է, որ SpaceX-ը ներկայումս ակտիվորեն օգտագործում է Falcon 9 կրող սարքը. արձակումից հետո հարթակ է վերադառնում միայն առաջին փուլը՝ դրա բուսթերը, մինչդեռ մյուս մասը, որը արժեքով համեմատելի է միջին ուղևորատար ինքնաթիռի հետ, կորչում է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է