Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Աշխարհ
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանի զուգարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել, ըստ Մետրոպոլիտենի ոստիկանության պետի պաշտոնակատար Ջեֆրի Քերոլի։
«Գրադարանի զուգարանում դանակահարված տղամարդու դիակ է հայտնաբերվել», - լրագրողներին ասել է Քերոլը։
Նրա խոսքով՝ մարմինը հայտնաբերվել է ուրբաթ կեսօրին և դեռևս չի ճանաչվել. մոտակայքում հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Իրավապահ մարմինները փորձում են պարզել սպանության դրդապատճառը և բացահայտել կասկածյալին:
Գրադարանը գտնվում է Վաշինգտոնի արևմտյան կենտրոնական հատվածում, խոշոր համալսարանի հարևանությամբ և Սպիտակ տնից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է