Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի TRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆ Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» «Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» 

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց դրեց հայաստանյան իրավապահ ու դատական համակարգի խորքային խնդիրները:

Ինչպես դատական որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, մյուս մեղադրյալների վերաբերյալ նմանատիպ ակտերից հետո ակնհայտ էր, որ դատարանը կիրառելու է նույն ձևական ու կանխորոշված մոտեցումը: Չնայած պաշտպանական կողմի հիմնավոր պահանջին՝ կալանքի հարցը քննարկել բացառապես անհատական ու առարկայական հիմքերով, դատական ատյանը իսպառ անտեսեց իրավական այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությունը պարտավոր է հիմնավորել մեղադրանքի կողմը կամ մատնանշել դատարանը, այլ ոչ թե պաշտպանությունը ենթադրություններ անի գոյություն չունեցող հիմքերի շուրջ: Սա ոչ այլ ինչ է, քան արդարադատության համակարգի գործիքավորում՝ սեփական ընդդիմախոսներին լռեցնելու և քաղաքական դաշտը միանձնյա վերահսկելու նպատակով: Երբ իշխանության ղեկին գտնվող սուբյեկտի յուրաքանչյուր քմահաճույք վեր է ածվում չգրված օրենքի, իսկ դատական համակարգը վերածվում է սովորական կատարողական մարմնի, իրավունքի գերակայության մասին խոսակցություններն ստանում են զուտ ֆորմալ բնույթ: Այսօրինակ համակարգերում հակաիշխանական հայացքներ ունենալն ու սեփական դիրքորոշումն ապացուցելը բավարար պայման են դառնում, որպեսզի քաղաքական գործիչն ու նրա շուրջ ձևավորված թիմը հայտնվեն տեղեկատվական ու իրավական ճնշումների կենտրոնում:

 Մեխանիզմն աշխատում է պարզունակ, բայց հաստատուն տեխնոլոգիայով. նախ՝ վերահսկելի մեդիառեսուրսների միջոցով գործի է դրվում հանրային վարկաբեկման մեքենան, իսկ այնուհետև՝ անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, առանց որևէ իրավական ու բարոյական նշույլի, մարդկանց ամիսներով կամ տարիներով պահում են անազատության մեջ: Կալանքը, որն, ըստ օրենքի տառի ու ոգու, պետք է լինի խիստ բացառիկ ու ծայրահեղ միջոց, վերածվել է պատժիչ գործիքի՝ փաստացի փոխարինելով դատավճռին: Երբ չկան հիմնավոր փաստեր, երբ պաշտպանական կողմը դատարանում հատ առ հատ ջախջախում է առաջադրված վարկածները, իսկ որոշումը միևնույն է մնում է անփոփոխ, դա այլևս իրավաբանություն չէ. դա մեկ անձի քաղաքական կամքի կատարում է:

Այնուամենայնիվ, քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ ընտրովի արդարադատության վրա հենված համակարգերը չափազանց կարճակյաց են: Ճնշումներով ու ապօրինություններով հնարավոր է ժամանակավորապես սահմանափակել մարդու ֆիզիկական ազատությունը, բայց անհնար է լռեցնել քաղաքական գիտակցությունն ու արդարության պահանջը: Ցանկացած անօրինականություն վաղ թե ուշ բախվում է իրականության պատին, իսկ օրենքի գերակայությունը վերականգնվում է այն պահին, երբ քաղաքական պատվերը կորցնում է իր ազդեցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարանՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ամենադիտված