Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի շահերը չպետք է զոհաբերվեն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Նա նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու գաղափարին։
«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են»,- ասել է Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է