Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Արբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույց Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը Եմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավոր Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 

Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։

Վարչապետը ողջունել է պանելային քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ իր տեսակետից ամենամեծ խնդիրը, որը պետք է ինքը լուծի երիտասարդության համար, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է. «Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով՝ ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն։ Եվ դա, ինչպես նաև դրանից բխող հետագա գործողությունները կկանխորոշեն ձեր նշած օրակարգի իրացումը։ Մանավանդ հիմա, եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի։ Բաց սահմաններով խաղաղ երկիր։ Սա գիտե՞ք՝ ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի»։

Շարունակելով՝ վարչապետն ընդգծել է. «Իհարկե, տնտեսական կայունությունը և էներգետիկ անկախությունը նույնպես շատ կարևոր կոմպոնենտներ են իմ նկարագրած այս պատկերն ամբողջական դարձնելու համար, և ես հիմա կենտրոնացած եմ այդ խնդիրների լուծման վրա։ Առաջինը, իհարկե, խաղաղությունն է, խաղաղության ինստիտուցիոնալացումը։ Ինչքանո՞վ եմ վստահ, որ կհաջողվի այդ խնդիրը լուծել։ Ինչպես դասականն է ասում՝ 100%-անոց վստահություն ոչ ոք չի կարող տալ։ Բայց ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ։ Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որոնք համոզիչ կթվան հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես։ Հետևաբար՝ նաև այս դիտանկյունից և այս խնդրի լուծման համար երիտասարդության հետ շփումները շատ էական են և կարևոր»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Իրականությունը տեսնելու, գնահատելու, լուծումներ ունենալու և լուծումները մինչև վերջ հասցնելու համար ամենակարևոր գործոնը կրթությունն է։ Սա է պատճառը, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն։ Եվ այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ չենք կարողանում լուծել որևէ խնդիր ցանկացած մակարդակում՝ անհատական, պետական, խմբային, մենք պետք է վերադառնանք և զբաղվենք մեր կրթությամբ՝ էլի անհատական, խմբային, հանրային, պետական։ Սա է, ընդհանուր առմամբ, մեր պատկերացումն ապագայի և անելիքների վերաբերյալ։ Նաև շատ կարևոր է, ինչպես ասացի, մեր խնդիրն է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, խաղաղ, անվտանգ, զարգացող, բարեկեցիկ՝ դա մի քիչ երկար պրոցես է, բայց սահմանազատված և սահմանագծված սահմաններով, բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին։ Այստեղ է, որ ծագում է պետության հարատևության տեսլականը, որի իմաստը հետևյալն է, որ սերնդեսերունդ փոխանցելու պրոցեսը պետք է տեղի ունենա հարատև։ Եվ Հայաստանը, որպես պետություն, պետք է գոյություն ունենա հարատև։ Սա է այն ամենամեծ օրակարգը, որ, իմ կարծիքով, մենք բոլորս պետք է սպասարկենք»։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է պանելային քննարկմանը մասնակցող երիտասարդների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, սահմանազատման գործընթացին, խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ իրականացվող քայլերին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և առաջիկա ակնկալիքներին։

Հարցուպատասխանի շրջանակում վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու դրա սկզբունքներին, ՀՀ Կառավարության կողմից տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլ թեմաների։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
AfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին
Ամենադիտված