Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Աշխարհ
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում զոհերի թիվը հասել է 55-ի։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է, որ պարզել է հարվածին առնչվող վեց ռուս օդաչուների, ինչպես նաև հարձակումը ծրագրած գնդապետ Ֆյոդոր Զուբակովի ինքնությունը։
Հետախուզության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկու կառավարվող ավիառումբ է ընկել «Ջերելո» գիմնազիայի շենքի վրա, որտեղ բնակիչներին մարդասիրական օգնություն էր տրամադրվում։ Մոտ մեկ ժամ անց ռուսական ուժերը դպրոցի ստորգետնյա հատվածի վրա նետել են ևս մեկ՝ ՖԱԲ-3000 ավիառումբ։
Այդ տարածքում գործել են տեղի բնակիչների համար նախատեսված անխորտակելիության կետն ու ապաստարանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է