Արբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույց
Գիտություն և Մշակույթ
Եգիպտոսի հնագույն Բուտո քաղաքի տարածքում՝ Նեղոսի տակ, արբանյակային հետազոտությունների միջոցով հայտնաբերվել է շուրջ 2600 տարվա հնության կառույց։ Գիտնականները հայտնագործությունն արել են արբանյակային ռադարների և հողի էլեկտրական դիմադրության չափումների համադրմամբ՝ առանց լայնածավալ պեղումների։
Հետազոտության տվյալներով՝ կառույցը գտնվում է 3-6 մետր խորության վրա և թվագրվում է Սայիթյան ժամանակաշրջանով։ Հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են աղյուսե պատեր և կրոնական նշանակության առարկաներ։ Գիտնականները ենթադրում են, որ այն կարող է լինել մեծ դամբարան կամ սրբավայր։
Կառույցից ավելի խոր՝ 6-7 մետր հատվածում, հայտնաբերվել է մաքուր ավազի հաստ շերտ։ Հետազոտողները կարծում են, որ հին եգիպտացիներն այն օգտագործել են որպես շինությունների հիմք՝ դրանց ծանրությունը հավասարաչափ բաշխելու համար։
Գիտնականները չեն բացառում, որ կավի հաստ շերտի տակ կարող է թաքնված լինել ևս մեկ հնագույն տաճար։ Նրանք նախատեսում են շարունակել հետազոտությունները՝ տարածքի խորքային շերտերում հնարավոր այլ կառույցներ հայտնաբերելու նպատակով։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է