Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն Սիմոնյան Միլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք Իսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին Հրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն Սիմոնյան 

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

Իրավունք

2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից:

«Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու:

Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ: 

Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։

Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Եղիազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված  տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:

Ինչպես նաև բռնագանձման պահանջ է դրվել Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն ըստ Դատախազության՝ չի հիմնավորվում  անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ինչպես նաև Դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:

Կարեն Եղիազարյանի նկատմամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: 2025թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Կարեն Եղիազարյանին մեղսագրվող քրեական գործը, ըստ որի՝ նա, 2021թ.-ի դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամուտից։ Այս գործի քննությունը ևս շարունակվում է:

Մեկ այլ քրեական գործով, որով Կարեն Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում,  ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքով նա արդարացվել է։

Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կ. Եղիազարյանի վերջին մեկ տարվա ընթացքում ստացած միակ եկամուտը աշխատավարձն է՝ 7 մլն 200 հազ. դրամ: Դրամական միջոց,  թանկարժեք գույք չի հայտարարագրել:

Ապարան համայնքում ունի 2 միավոր հողատարածք, ինչպես նաև «Volkswagen Caddy» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ: 2023թ-ի ապրիլից Կ. Եղիազարյանի մոր՝ Լիանա Եղիազարյանի անունով է գրանցված «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականությունը: Մինչ այդ սեփականատերը եղել է Կարեն Եղիազարյանը:

Կարեն Եղիազարյանի ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում նշել է 9 միավոր անշարժ գույք, ունեցել է 8 մլն 500 հազ. դրամ կանխիկ գումար: Համայնքի գործող ղեկավարին է պատկանում 2007թ.-ին հիմնված «Նոտոֆ» ՍՊԸ-ի 10 տոկոսը:

Ցուցակի երկրորդ համարը Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 5 մլն 760 հազ. դրամ:

Հայտարարագրել է նաև 5 միավոր հողատարածք Ապարան համայնքում, ինչպես նաև՝ երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա՝ «IM LS7 Elite» էլեկտրական, «Infiniti QX4 3.5» և «Ford Transit»:

«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակի երրորդ համարը Մերի Մելքոնյանն է։ Նա աշխատում է Միրաք գյուղի հիմնական դպրոցում։ Թեկնածուի հայտարարագրած միակ եկամուտը դպրոցից ստացած աշխատավարձն է՝ 960 հազ. դրամ։

Թեկնածուն հայտարարագրել է նաև 4 միավոր հողատարածք, որոնք ձեռք է բերել 2005թ.-ին Սարալանջ գյուղում։

Թեկնածուներից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել

Ուսումնասիրել ենք ավագանու 63 թեկնածուների հայտարարագրերը։ Պարզվել է, որ նրանցից ոչ մեկը դրամական միջոց չի հայտարարագրել։ Այսինքն՝ թեկնածուներից որևէ մեկը հայտարարագիր ներկայացնելու օրվա՝ 2026թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, գումար չի նշել։ 

Թեկնածուներից 32-ի հայտարարագրերում նշված է, որ աշխատում են, 30-ը չեն աշխատում, իսկ մեկ թեկնածուի հայտարարագրում զբաղվածության վերաբերյալ տեղեկություն չկա։

 

Դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուների մեծ մասը՝ 37 հոգի, եկամուտ չի հայտարարագրել։ Մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել 3 թեկնածու, 1-ից մինչև 2 մլն դրամ՝ 3 թեկնածու, 2–ից մինչև 5 մլն դրամ՝ 17 թեկնածու, իսկ 5 մլն-ից մինչև 10 մլն դրամ՝ 2 թեկնածու։

Ուշագրավ է, որ որոշ թեկնածուներ հայտարարագրերում նշել են, որ աշխատում են, սակայն եկամուտների բաժնում որևէ գումար, այդ թվում աշխատավարձ, չեն հայտարարագրել։

Օրինակ՝ ցուցակի 23-րդ համար Դավիթ Եփրեմյանն աշխատում է «Յուքոմ» ընկերությունում, սակայն նրա հայտարարագրի «Եկամուտներ» բաժինը դատարկ է։ Նույն պատկերն է 34-րդ համարի թեկնածու Գալուստ Ադամյանի հայտարարագրում։ Նա Ապարանի մարզադպրոցի մարզիչ է, սակայն նույնիսկ աշխատավարձ չի հայտարարագրել։

Թեկնածուները, բացի աշխատավարձից, այլ եկամուտներ, օրինակ՝ գյուղմթերքի իրացումից ստացված գումարներ, նույնպես չեն նշել։ Մինչդեռ, օրինակ՝ թեկնածուներից Արկադի Կարապետյանն ունի ավելի քան 7600 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքներ, սակայն դրանցից ստացված եկամուտ չի հայտարարագրել։ Մոտ 4400 քմ հողատարածք ունի նաև ցուցակի 4-րդ համար Հայկ Սեդրակյանը, սակայն նա նույնպես որևէ եկամուտ չի նշել։

Թեկնածուների տարիքային և կուսակցական կազմը

«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուների մեծ մասը միջին տարիքի է։ 25-34 տարեկան է 8 թեկնածու, 35-44 տարեկան՝ 19-ը, 45-55 տարեկան՝ 29-ը, իսկ 55-ից բարձր՝ 7-ը։

Թեկնածուներից 42-ը տղամարդ են, 21-ը՝ կին։

63 թեկնածուներից 32-ը «Գործարար» կուսակցության ներկայացուցիչներ են, 13-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ 18-ն անկուսակցական են։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ
Ամենադիտված