Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Լեհաստանի Կրակով քաղաքի գլխավոր հրապարակում նոյեմբերի 7-ին կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ զինված անձը մեքենայով մուտք է գործել հրապարակ և կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։
Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 10-ը վիրավորվել են։ Այլ լրատվամիջոցներ, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնում են հինգ զոհի և ավելի քան մեկ տասնյակ վիրավորի մասին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։ Իրավապահները կրակել են հարձակվողի ուղղությամբ և վիրավորել նրան։ Կասկածյալը ձերբակալվել է։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ միջադեպի մասին պարբերաբար տեղեկություններ է ստանում ներքին գործերի նախարարից։ Ոստիկանությունը պարզում է կրակոցների դրդապատճառներն ու հանգամանքները։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է