Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ
Աշխարհ
Շաբաթ օրը Փարիզի փողոցներ է դուրս եկել մոտ 46,000 մարդ՝ բողոքելով Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի աճի և գնողունակության անկման դեմ, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով քաղաքի պրեֆեկտուրայի տվյալներին։
«Այսօր Փարիզում մոտ 46,000 մարդ մասնակցել է «Երիտասարդության համար և կենսապահովման ծախսերի աճի դեմ» կարգախոսով ցույցին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ BFMTV-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին, հաղորդել էր, որ իշխանությունները սպասում էին, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերին կմասնակցի 40,000-ից 60,000 մարդ։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվեցին սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ: Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ողջ տարածքում գների աճից դժգոհները, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է