Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է
Աշխարհ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտին հանձնարարել է ձևավորել երկրի կառավարությունը, հայտնում է «The Times of Israel»-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի գրասենյակը։
Հերցոգն իր որոշման մասին տեղեկացրել է ինչպես Այզենկոտին, այնպես էլ գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Նախագահը վարչապետի թեկնածուին ընտրել է նոր գումարման Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո։ Արդյունքում 67 պատգամավոր կողմ է արտահայտվել Այզենկոտին, 46-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։
Այզենկոտը կառավարություն ձևավորելու համար կունենա 28 օր։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել լրացուցիչ 14 օր ժամկետ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է