Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Ռուսաստան
Ռուսաստանի 10 շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հաղորդվում է ընդհանուր առմամբ 142 անօդաչուի կիրառման մասին։ Տեղեկացնում է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:
Ռոստովի մարզում վնասվել է Միուս գետի վրայով անցնող կամուրջը, որը գտնվում է Ռ-280 «Նովոռոսիա» ավտոճանապարհին։ Այս ճանապարհը Ղրիմի հետ ցամաքային հաղորդակցությունն ապահովող կարևոր երթուղիներից մեկն է։
Կամրջի վնասումը կարող է խոչընդոտել տրանսպորտային և բեռնափոխադրումների բնականոն ընթացքը։ Հարձակման հետևանքների և հնարավոր տուժածների մասին լրացուցիչ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է