Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու 

Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել

Աշխարհ

Ֆրանսիայում շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել կյանքի թանկացման դեմ և ի աջակցություն երիտասարդության։ Թեև ակցիաները հիմնականում խաղաղ են անցել, ոստիկանությունը հայտնել է ամբողջ երկրում 360 մարդու ձերբակալության մասին, հաղորդում է BFMTV-ն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 250 հազար։

Ներքին գործերի նախարարության տվյալներով, ակցիաներ են անցկացվել 141 վայրում։ Փարիզում, իշխանությունների գնահատմամբ, փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ կազմակերպիչների հաշվարկներով՝ 75 հազար։ Ամբողջ երկրում անվտանգությունն ապահովել են շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ։

Մի քանի խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունեցել։ Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ քաղաքի կենտրոնում ցույցերի համար արգելված գոտում հավաքված մի քանի հարյուր մարդկանց ցրելու համար։

BFMTV-ի տվյալներով, տեղական իշխանությունները հայտնել են բախումների ընթացքում 13 մարդու ձերբակալության մասին։ Փարիզում Հանրապետության հրապարակից մինչև Ազգի հրապարակ հիմնական երթը խաղաղ է անցել, սակայն դրա ավարտից հետո միջադեպեր են տեղի ունեցել ցուցարարների խմբերի մասնակցությամբ։

Իշխանությունները հայտնել են նաև քաղաքների կենտրոններ տանող ճանապարհներին և երկաթուղային կայարաններում շուրջ 40 հազար կանխարգելիչ ստուգումների մասին։ ՆԳՆ-ի գնահատմամբ, առանձին խմբեր փորձել են ներթափանցել այն գոտիներ, որտեղ ցույցերի անցկացումն արգելված էր, և իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ ու հրատեխնիկական միջոցներ են նետել։

Ակցիաներին մասնակցել են հիմնականում դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդ աշխատողներ։ Բացի կյանքի թանկացման առնչությամբ դժգոհությունից՝ ցուցարարները հանդես են եկել նաև ոստիկանական բռնության, տնտեսական անկայունության և երիտասարդության հեռանկարների վատթարացման դեմ։

Ակցիաների մասնակիցների թիվը շարունակում է նվազել։ Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 31-ին, ՆԳՆ-ն հաշվել էր 320 հազար ցուցարար, իսկ հոկտեմբերի 17-ին՝ 550 հազար։ Միևնույն ժամանակ, կազմակերպիչների և իշխանությունների գնահատականները բողոքի ակցիաների մասշտաբների վերաբերյալ ավանդաբար տարբերվում են։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն բանակցություններ կանցկացնի արհմիությունների և գործատուների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կհանդիպի երիտասարդական կազմակերպությունների հետ։

Արհմիությունները հայտարարել են, որ հետագա գործողությունները կորոշեն այս խորհրդակցություններից հետո։ Երեքշաբթի օրվա համար կրթության ոլորտում արդեն հայտարարվել են նոր գործադուլներ և ցույցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը
Ամենադիտված