Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Աշխարհ
Եգիպտոսում՝ Գիզայի նահանգի Էլ Այաթ քաղաքի Ջերզա շրջանում, երկու մարդատար գնացք է բախվել, ինչի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Նախնական տվյալներով, տուժել է մոտ 60 մարդ, հայտնում է եգիպտական Masrawy պարբերականը։
Երկաթուղային ոլորտի աղբյուրի տեղեկություններով, բախվել են թիվ 134 և թիվ 2010 գնացքները։ Վթարի հետևանքով չորս վագոն դուրս է եկել ռելսերից։
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 20 մեքենա։ Նահանգի հիվանդանոցներում հայտարարվել է բարձր պատրաստականության ռեժիմ։
Օպերատիվ ծառայություններն ու երկաթուղային գերատեսչության ներկայացուցիչները տեղում գնահատում են իրավիճակը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։ Բախման հանգամանքներն ու տուժածների ճշգրիտ թիվը պարզվում են։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է