Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել
Աշխարհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Փիրս քաղաքում երկարատև փոթորիկների հետևանքով առաջացած ջրհեղեղը շուրջ 200 շիմպանզեի կտրել է տեղի արգելոցի աշխատակիցներից։
Հորդառատ անձրևների պատճառով արգելոցի տրանսպորտային միջոցները ջրի տակ են անցել, իսկ օգնության ուղարկված ճահճագնացը խափանվել է։ Կենդանիներին սնունդ և տաք ծածկոցներ հասցնելու համար աշխատակիցներն օգտագործել են անօդաչու թռչող սարք։
Հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել 38-ամյա Քալեբ անունով շիմպանզեն, որը մնացել էր ջրով շրջապատված փոքրիկ կղզյակում։ Փրկարարները դրոնի միջոցով նրան բանան են հասցրել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է