Ռուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, և կողմերը դեռ հեռու են դիվանագիտական համաձայնության հասնելուց։
Կիրակի օրը՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ, որտեղ նախատեսված է G7-ի արտգործնախարարների հանդիպումը, Ռուբիոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ մի շարք երկրներ շարունակում են բանակցություններ վարել Իրանի հետ և տարբեր առաջարկներ ներկայացնել, սակայն այս պահին որևէ էական բեկում չի արձանագրվել։
«Առաջընթացի մասին հայտնելու ոչինչ չունեմ։ Մի քանի երկրներ շարունակում են կապ պահպանել Իրանի հետ և տարբեր գաղափարներ առաջարկել, սակայն չէի ասի, որ մենք մոտ ենք որևէ բեկման»,– ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է նախապատվությունը տալ Իրանի հետ հարցերի դիվանագիտական կարգավորմանը, սակայն Թեհրանի ներկայացրած պահանջները լուրջ խոչընդոտ են մնում համաձայնության հասնելու ճանապարհին։
Ռուբիոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է արձագանքել իր ուժերի նկատմամբ սպառնալիքներին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է