Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումները Նոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը 6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավ ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է Իսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանը Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ռուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են Ռուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական» 

Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով

Հասարակություն

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։
Նոյեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ սպանության մեղադրանքով կալանավորված 69-ամյա տղամարդը Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող տան հարակից անասնագոմի տանիքում զենք-զինամթերք է պահում։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով։
Նույն օրը գրանցվել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Սիլիկյան թաղամասում՝ Սպանդարյան կայարանի տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտ։

Կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Նոյեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Կորեայի ձորի հասցեներից մեկի մոտ։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երեք նռնակ և 156 փամփուշտ։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող կիսակառույց շենքում։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, մեկփողանի և երկփողանի չորս հրացան, թմբուկավոր և գազային ատրճանակներ, նռնակներ, պայթուցիչներ, գնդացիրի և ինքնաձիգի 570 փամփուշտ և այլ զինամթերք։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 5-ին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Աբովյան քաղաքից Ջրաբեր տանող ճանապարհին։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, որսորդական և օդամղիչ հրացաններ, «Մակարով» տեսակի ատրճանակ, տարբեր տեսակի ինը նռնակ և 241 փամփուշտ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքում օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Իսկ կամավոր հանձնման դեպքում, օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և օգտվեք օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
Ամենադիտված