Իսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանը
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը թույլատրել է Գազայի հատվածում միջազգային բազմազգ ուժերի առաջին՝ շուրջ 250 զինծառայողից բաղկացած խմբի տեղակայումը։ Այս մասին հայտնում է իսրայելական Walla լրատվամիջոցը:
ԱՄՆ-ի զինվորականների ուղեկցությամբ օտարերկրյա ռազմական սպաներ վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել են Գազայի հատվածի սահմանային գոտու մոտ։ Նրանց ներկայությունը կապված է միջազգային ուժերի տեղակայման նախապատրաստական աշխատանքների հետ։
Մինչ այժմ բազմազգ ուժերին միանալու պատրաստակամություն են հայտնել Ինդոնեզիան, Մարոկկոն, Ղազախստանը, Կոսովոն, Ուգանդան և Ալբանիան։ Ղազախստանն առաջարկել է բժշկական և նյութատեխնիկական աջակցություն, իսկ Կոսովոն՝ մասնակցություն անվտանգության ապահովման և ոստիկանական գործողություններին։
Միաժամանակ, բազմազգ ուժերի ձևավորման գործընթացը ձգձգվում է Թուրքիայի հնարավոր մասնակցության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնին ճնշում է գործադրում, որպեսզի Անկարան ևս ներգրավվի Գազայում իրականացվող գործողություններում։
Սակայն Իսրայելի իշխանություններն ու պաշտպանական գերատեսչությունը կտրականապես դեմ են Թուրքիայի մասնակցությանը՝ հաշվի առնելով Անկարայի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ և Էրդողանի հայտարարությունները։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է