Թրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2028 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներ է անվանել պետքարտուղարին և իր ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոյին, սակայն հրաժարվել է որևէ մեկին աջակցելուց։
Նոյեմբերի 6-ին CBS News-ին տված հարցազրույցի ժամանակ նախագահին հարցրել են, թե արդյոք նա կաջակցի հանրապետական թեկնածուներին հաջորդ ընդհանուր ընտրություններում բարձրագույն պաշտոնի համար։
«Հնարավոր է, բայց ոչ պարտադիր։ Մենք ունենք թեկնածուների հիանալի ցուցակ։ Ես այնքան շատ մարդիկ ունեմ, որոնց հետ հիանալի հարաբերություններ ունեմ», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
Այնուհետև նրան հարցրել են, թե ովքե՞ր են այդ ցուցակում, բացի փոխնախագահ Ջ.Դ. Վենսից։
«Կարծում եմ՝ Մարկո Ռուբիոն հիանալի է», – ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան