Թրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել
Աշխարհ
ԱՄՆ ներկայիս վարչակազմի արտաքսման քաղաքականությունը չափազանց խիստ է եղել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ իր արտաքսման քաղաքականությունը չափազանց հեռու է գնացել։ «Կարծում եմ՝ այն չափազանց խիստ էր։ Այո՛», – պատասխանել է պետության ղեկավարը։
Միգրացիոն քաղաքականության ինստիտուտ անկախ ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Թրամփի երկրորդ ժամկետի առաջին 18 ամիսների ընթացքում ԱՄՆ-ից արտաքսվել է մոտ 980,000 մարդ։ Նույնիսկ նրանք, ովքեր ապրել են ԱՄՆ-ում 10 կամ ավելի տարի, արտաքսվել են։
Ամերիկացի առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ իշխանության գալուց առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Նա պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան