Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծ
Աշխարհ
Մեջլիսի (միապալատ խորհրդարան) օրակարգում են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վերաբերյալ ինը օրինագծեր, որոնք պետք է որոշում կայացնեն երկրի կողմից համաձայնագրի պահպանման շարունակության վերաբերյալ, ասել է պատգամավոր Մոջթաբա Զոլնուրին։
«Մեջլիսը պետք է, այս հարցը (ՄԶՉՊ-ից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագծերը) ուշադիր ուսումնասիրելուց հետո, որոշի Իրանի՝ այս պայմանագրին շարունակական մասնակցության վերաբերյալ», - ասել է նա «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Զոլնուրիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության՝ ՄԶՉՊ-ին անդամակցության վերանայման անհրաժեշտությունն ավելի հրատապ է, քան երբևէ, քանի որ ստուգումների միջոցով ստացված նրա միջուկային օբյեկտների մասին տեղեկատվությունը չարաշահվում է, իսկ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչները օգտագործվում են որպես գործիք՝ հնարավոր հարձակումների թիրախները որոշելու համար։ Նա ընդգծել է, որ անընդունելի է, որ Իրանը կատարում է փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները, բայց չի իրացնում իր իրավունքները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան