Մերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին
Աշխարհ
Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատրաստ կլինի խոսել Վլադիմիր Պուտինի հետ Մայամիում կայանալիք G20-ի հանդիպման ժամանակ, եթե նա մասնակցի։
«Գերմանիայի կանցլերը պետք է մի օր խոսի նաև Պուտինի հետ։ Ինչքան մենք գիտենք, նախագահ Թրամփը նրան հրավիրել է գագաթնաժողովին։ Նա դեռ չի հաստատել իր մասնակցությունը, բայց եթե նա այնտեղ լինի, ես չեմ խուսափի այդ հնարավորությունից», - ասել է նա Westfalenpost թերթին տված հարցազրույցում։
Անցյալ շաբաթ Մերցը որոշեց պայման դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առջև՝ Պուտինին G20 գագաթնաժողովին հրավիրելու համար։ Նա նշեց, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ներկա լինի։
G20 գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ին։ Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Վաշինգտոնը Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան