Իրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններում
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պատերազմը, իսկ իրանական ակտիվները մնում են սառեցված, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք բանակցություններ վարենք Ամերիկայի հետ նրանց հետաքրքրող տարբեր հարցերի շուրջ, մինչդեռ ծովային շրջափակումը շարունակվում է, պատերազմը շարունակվում է, իսկ մեր ակտիվները սառեցված են», - նշել է նա ճեպազրույցի ժամանակ։
Բաղայիի խոսքով՝ Իրանի պահանջները հիմնված են Իսլամաբադի համաձայնագրերի վրա, որոնք հստակորեն նշում են երկու կողմերի պարտավորությունները։ ԱՄՆ-ն համաձայնել է դրանց, բայց հետո խախտել է դրանք։ Թեհրանը նաև պահանջում է վերացնել վերջին ամիսներին իր դեմ սահմանված նոր պատժամիջոցները։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան