Ռուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համար
Աշխարհ
Ուկրաինացի էներգետիկ պաշտոնյաների հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերը փոխել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների մարտավարությունը։ Եթե նախկինում հարվածների հիմնական թիրախներն այլ օբյեկտներ էին, ապա այժմ ռուսական ուժերը կենտրոնացել են բաշխիչ կայանների և ռելեային պաշտպանության համակարգերի վրա։
Նոր մարտավարության հետևանքով վնասվում են ոչ միայն անմիջական հարվածի ենթարկված օբյեկտները, այլև հարակից ենթակայանները, որոնք պաշտպանության ավտոմատ մեխանիզմների գործարկման արդյունքում անջատվում են։
Այսպիսով, մեկ օբյեկտի վնասումը կարող է հանգեցնել էներգետիկ համակարգի ավելի լայն հատվածներում էլեկտրամատակարարման խափանումների։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան