Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները «Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետ Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին Պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. Կարապետյան Ռուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համար Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու Կրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվել ԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասին 

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում։ «Իհարկե սրա մեջ երկու տպավորություն կա, մեկը վատ, մյուսը՝ լավ, որովհետև կոռուպցիան միշտ էլ վատ տպավորություն է գործում, բայց ինչպես իրավապահները սիրում են ասել, կոռուպցիայի բացահայտման մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ այն իր մասշտաբներով աճում է, հակառակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մոտեցումների սկզբունքայնությունն է մեծանում։

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանում ստեղծվել է 2021 թվականին, պատկերացնում եք ժամանակաշրջանն իր բոլոր բարդություններով։ Այդ ժամանակահատվածում, բնականաբար, առաջնահերթ էր արտաքին և անվտանգային միջավայրը, բայց մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի մենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարություններից չշեղվենք։ Ես նկատի ունեմ, սա տալիս է պատկերացում, թե այս որոշումն ինչքան կարևոր է եղել Կառավարության համար, որ մենք կայացրել ենք 2021–ին՝ Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորելու վերաբերյալ»,– ասել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ սա խոսում է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում Կառավարության սկզբունքայնության մասին։

«Հարգելի ներկաներ, մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ և մեզ համար իսկապես սա սկզբունքային խնդիր է։ Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է»,– շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այստեղ կա և՛ արժեքային, և՛ գործնական խնդիր։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է․ արձանագրվել է 135% աճ։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունք է, առանց հակակոռուպցիոն քաղաքականության կամ այս հարցերում առանց սկզբունքային քաղաքական մոտեցման հնարավոր չէ երբևէ այսպիսի ցուցանիշներ արձանագրել, և Կառավարությունը շարունակելու է սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ։

«Իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չի լինում արմատապես վերացնել, և բնականաբար, արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերն արձանագրելն ու դրանց իրավական գնահատական տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը, իհարկե, չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր է։ Եվ այն, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ ավելի քան սկզբունքային է, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համատեքստում արտահայտվեց նրանով, որ կոմիտեն հենց ստեղծման առաջին օրվանից ունի նաև օպերատիվ ստորաբաժանում, որը հնարավորություն է տալիս, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը դարձնել ինքնաբավ»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսպիսով կոմիտեն հնարավորություն ունի գերկենտրոնացած մնալ իր գործառույթների վրա և նվազագույն կախվածություն ունենալ այլ մարմիններից՝ իր աշխատանքի արդյունավետության և հետագա աշխատանքը կազմակերպելու հարցում։

Երկրի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը տեսանելի է Հայաստանի Հանրապետությունում և դա գոհունակության արժանի փաստ է, որովհետև այդ ակտիվությունն, ի վերջո, ցույց է տալիս պետության՝ Հայաստանի Հանրապետության անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։

«Ուզում եմ ընդգծել՝ իհարկե շատ ցավալի փաստ է ինձ համար, որ նաև կառավարող թիմի ու կառավարող շրջանակների ներկայացուցիչներ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռնարկած գործունեության արդյունքում դատվում են, և դա նորմալ է ոչ թե այն իմաստով, որ նրանք կոռուպցիոն գործունեությամբ են զբաղվել, այլ նորմալ է, որ եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է՝ կառավարող, թե ընդդիմադիր, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի։ Այսինքն, եթե նորից ընտրողաբար լինի, հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանություն լինի, չի ստացվի, բայց կա նաև մի փաստ․ կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ։ Իհարկե, կարևոր է, որ այդ գործերը սկզբունքորեն ավարտվեն, հասցվեն այն գործերը, որոնք 2018 թվականին մեկնարկել են, բայց ինձ համար գոնե անհասկանալի պատճառով տեղապտույտների վիճակում են հայտնվել և մենք արագ պետք է այդ էջը փակենք, որպեսզի կենտրոնանանք այսօրվա խնդիրների լուծման վրա»,– ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա Կառավարության տեսլականն է։ «Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև դա բխում է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատական համակարգից արձագանքներ են ստացվում, թե շատ դեպքերում խնդիր կա քննության որակի հետ կապված և գործերը դատարան են ուղարկվում ոչ այն որակով։ «Իհարկե պարոն Նահապետյանը նախկինում հարուստ կենսագրություն է ունեցել իրավապահ համակարգում, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ գործոններից մեկը պարոն Նահապետյանի նշանակման եղել է այն, որ նա նախորդող շրջանում եղել է Վերաքննիչ դատարանի դատավոր, և մենք իր հետ աշխատանքային մակարդակում խոսել ենք այս մասին․ ես ասել եմ, որ այդպիսի շշուկներ կամ քննարկումներ կան։ Մենք պայմանավորվել ենք, որ պարոն Նահապետյանը քննվող գործերը կդիտարկի նաև դատավորի տեսակետից, որովհետև անձամբ դատավոր է եղել, և սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ հարցը պետք է հասցեագրվի։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այն գործերով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործը հասնում է դատարան և դատարանում ավարտվում է, օրինակ, արդարացմամբ, ի վերջո պետք է պարզաբանվի։ «Հանրությունը, մենք բոլորս ի վերջո պետք է ստանանք ինչ-որ պատասխան, թե ի վերջո դա ի՞նչ պատճառով է տեղի ունեցել․այն պատճառով, որ քննությունը որակով չի՞ եղել, այն պատճառով, որ դատավորը կողմնակա՞լ է եղել։ Այն դեպքերը, որոնց մասին ես հրապարակային արտահայտվել եմ, հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեի քննած գործերին են վերաբերում։ Շատ լավ, Հակակոռուպցիոն կոմիտեն գործը քննեց, դատախազությունը ուղարկեց դատարան, այսինքն՝ գործը գնաց դատարան։ Արդյունքում աղմկոտ գործով եղավ արդարացում։ Հանրությունն, ի վերջո, պետք է իմանա, լավ ի՞նչ եղավ, որ եղավ արդարացում, կամ ի սկզբանե քրեական գործն էր անհիմն, կամ քննությունը որակով չի արվել, կամ քննությունը դիտավորյալ նենգափոխվել է, կամ դատախազությունը մի բան այն չի արել, կամ դատարանը մի բան այն չի արել։ Ի վերջո՝ մենք պետք է ստանանք այդ հարցերի պատասխանները, կարծում եմ՝ հանրությունն ունի լեգիտիմ իրավունք այս հարցերի պատասխանները ստանալու, և ես առաջիկայում նաև Հայաստանի դատախազությանը և դատական համակարգի հարգելի ներկայացուցիչներին առաջարկելու եմ, խնդրելու եմ, որպեսզի մենք մեխանիզմ ունենանք, ի վերջո այս հարցերը պարզաբանելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերին և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Այստեղ էլ մեր կամքն անսասան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քաղաքական կամքի արտահայտման վրա որևէ ճնշման գործադրում կատարելապես և բացարձակապես անընդունելի է ինձ համար, Կառավարության համար և մեր քաղաքական թիմի համար։ Ընտրակաշառքը, վարչական ռեսուրսների չարաշահումը, մարդկանց նկատմամբ ճնշումները, էլ չեմ ասում մարդկանց քվեարկության հետ կապված որևէ ձևով ահաբեկելը կամ վախեցնելը, նման փորձերը, աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնելը, բացարձակապես անընդունելի երևույթներ են, բայց գիտակցում եմ, որ այդ երևույթների մի մասի քննությունն արդեն դուրս է Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթից։ Ցանկացա առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ արտահայտել մեր քաղաքական կամքը, որ ընտրողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այսինքն՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը մեզ համար հիմնարար և բացարձակ արժեք է և բոլոր հնարավոր միջոցներով այդ արժեքը և իրավունքը պետք է պահպանվի ու պաշտպանվի»,– ընդգծել է երկրի ղեկավարը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի առիթով, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար կոմիտեի մի խումբ ծառայողների հանձնել է պարգևներ։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ամենադիտված