Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ ինքը պատրաստակամություն է հայտնել նպաստել Վաշինգտոնի և Թեհրանի միջև կարգավորմանը։
«Մենք չենք ցանկանում Իրանի վրա հարձակումների նոր ալիք կամ մեր տարածաշրջանի հետագա անկայունացում։ Մենք ամեն հնարավորության դեպքում ընդգծում ենք, որ խնդիրները կարող են լուծվել երկխոսության և դիվանագիտության միջոցով, և մենք անում ենք ամեն ինչ դրան հասնելու համար։ Ես քննարկել եմ այս հարցերը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և ներկայացրել մեր մտահոգությունները։ Մենք երկու կողմերին էլ փոխանցել ենք, որ պատրաստ ենք միջամտել՝ խաղաղության և դիվանագիտության դուռը բացելու համար», - TRT Haber-ի փոխանցմամբ՝ իր անձնական խմբում լրագրողներին ասել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ առողջ բանականությունը կհաղթի՝ նշելով, որ դա թույլ կտա տարածաշրջանին «հետ քաշվել անդունդի եզրից»։ «Հակամարտությունները մեր տարածաշրջանի համար նշանակում են միայն ավելի շատ կորուստներ։ Պատերազմների գինը վճարում են ոչ միայն պատերազմող կողմերը։ Դժբախտաբար, այս բոլոր իրադարձությունները ազդում են շատ լայն տարածքի վրա՝ Թուրքիայից մինչև Պարսից ծոցի երկրներ, Իրաքից մինչև Սիրիա, Եվրոպայից մինչև Ասիա», - նշել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան