Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Աշխարհ
Հնգակի օլիմպիական ձյուդոյի չեմպիոն, ֆրանսիացի Թեդի Ռիները մտադիր է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին։ Նա այս մասին հայտարարել է Instagram-ում։
«Իմ անունը Թեդի Ռիներ է, և այսօր ես սա եմ ասում ձեզ՝ ուղիղ նայելով ձեր աչքերի մեջ։ Ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում 2027 թվականին», - ասել է նա։
Մարզիկը խոստովանել է, որ քաղաքական փորձ չունի, բայց ընդգծել է, որ Ֆրանսիան «ավելի ու ավելի է ճմրթվում պարտքերի ծանրության տակ» և «փողոցները տրվել են խուլիգաններին»։
Ռիները նշել է, որ միշտ պայքարել է և գիտի, թե ինչ է նշանակում ընկնել և վեր կենալ, և ծանոթ է սովորական ֆրանսիացիների կյանքի իրականությանը։
«Ֆրանսիային պետք չէ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, որը դասախոսություններ է կարդում և ամբողջ օրը անգործության է մատնվում։ Այն կարիք ունի առողջ բանականության, հաստատակամության, արդարադատության և կարգուկանոնը վերականգնող պետության», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան