Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր
Աշխարհ
Թուրքիան պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, կրկին առաջարկել Ստամբուլը որպես ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների վայր։ Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալուց հետո։
«Ստամբուլում մեր ստեղծած բանակցային հարթակը, մեր հացահատիկային միջանցքի նախաձեռնությունը և գերիների փոխանակման գործում մեր խաղացած դերը խաղաղության գործընթացում Թուրքիայի առանցքային դիրքորոշման աննախադեպ օրինակ են։
Մենք պատրաստ ենք, անհրաժեշտության դեպքում, կրկին Ստամբուլը դարձնել բանակցությունների կենտրոն և կիրառել բոլոր դիվանագիտական գործիքները։ Մենք հավատում ենք խաղաղության հասնելու հնարավորությանը», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան