Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է։ Նա Հրազդան քաղաքից էր։
Վթարը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 07։50-ի սահմաններում։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին։
Վարորդը մահացել էր տեղում։ Ավտոմեքենայից նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 07։50-ի սահմաններում։
«Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին։
Վարորդը մահացել էր տեղում։ Ավտոմեքենայից նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները։
Նշենք, որ Սվետլանա Առաքելյանը վարորդական իրավունքի վկայականը ստացել էր 2025 թվականի դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան