Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Հայաստան
2026 թվականի երրորդ եռամսյակում Սերբիա, Վրաստան և Հայաստան մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է վերջին 17 տարվա առավելագույնին։ Այս երկրները պատերազմին դեմ արտահայտվող ռուսաստանցիների արտագաղթի տարածված ուղղություններից են։ Այս մասին հայտնում է «Վյորստկան» հղում անելով ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վիճակագրությանը։
2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստան է մեկնել 402,3 հազար ռուսաստանցի։
Համեմատության համար՝ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2025 թվականի երրորդ եռամսյակում, երբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի 344,7 հազար քաղաքացի՝ 57,6 հազարով պակաս, քան 2026 թվականի նույն ժամանակահատվածում։
Ինչպես Սերբիայի և Վրաստանի դեպքում, 2010 թվականից ի վեր որևէ երրորդ եռամսյակում Հայաստան մեկնած ռուսաստանցիների թիվն այնքան մեծ չի եղել, որքան 2026 թվականին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան