Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել աշխարհի ցանկացած կետում, անգամ՝ Անտարկտիդայում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Տեսնենք, թե ինչ արդյունք կտան Աբու Դաբիում վաղը և չորեքշաբթի կայանալիք եռակողմ բանակցությունները։ Սակայն մի բան հստակ է. առանց բարձր մակարդակի գագաթնաժողովի՝ քաղաքական բեկում դժվար թե հնարավոր լինի։ Հենց այդ պատճառով Ուկրաինայի նախագահը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ լինի դա դեկտեմբերին Ֆլորիդայում, «Մեծ քսանյակի» (G20) հարթակում, թե աշխարհի ցանկացած այլ անկյունում։ Եթե հարկ լինի՝ անգամ Անտարկտիդայում. որտեղ ասես, միայն ոչ Մոսկվայում»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան