«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ 

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին է, որ նորեկները եկան ոչ թե համակարգը փոխելու, այլ ուղղակի ստանձնելու և լրացնելու հարստանալու այն մոլուցքի բացը, որը նույնիսկ «նախկինները» չէին կարողացել հաղթահարել կամ հասցնել նման մասշտաբների։

 Մասնավորապես, վերջերս հրապարակված փաստերի համաձայն, ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը նվեր է ստացել 5 միլիոն դրամի ոսկեղեն, հողամաս Փարաքարում և «Վազ» մակնիշի մեքենա։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2022 թվականին նվեր է ստացել բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը 2024 թվականին նույնպես բնակարան է ստացել Արաբկիրում։

 ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020 թվականին նվեր է ստացել հողամաս և ավտոտնակ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը 2024 թվականի հունվարին ստացել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Էդուարդ Աղաջանյանը Երևանի կենտրոնում ստացել է բնակարան, իսկ Սերգեյ Բագրատյանը 2021 թվականին նվեր է ստացել «Porsche» մեքենա։ Պատգամավոր Նարեկ Խաչատրյանը նվեր է ստացել հողամաս Սյունիքում և «Audi» մեքենա, Տրդատ Սարգսյանը՝ բնակարան Երևանում և հողամաս Եղեգնաձորում, Արամ Խաչատրյանը՝ բնակարան Վանաձորում, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ բնակարան և հողամաս Իջևանում։ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը տարբեր բարեկամներից և եղբորից ստացել է խոշոր դրամական նվերներ, իսկ Գարիկ Սարգսյանը՝ ընդհանուր 53 միլիոն դրամ։

Ուշագրավ նվերներով են աչքի ընկել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ. Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից Արմեն Կոտոլ յանը 2025 թվականին ստացել է բնակարան, հողամաս, 18 միլիոն դրամի բնամթերք և 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ ժամացույց։ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը 20192022 թվականներին նվեր է ստացել «Toyota» մեքենա, շինություններ և հողամաս, մինչդեռ նրա եղբայրը՝ Հաշվեքննիչ պալատից Գեղամ Հովեյանը, 2025 թվականին ստացել է 6 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։

Այս ուշագրավ ուսումնասիրությունները արել է Tribune.am-ը՝ մանրամասները ներկայացնելով հատուկ տեսաշարով։

Այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է խորը հիասթափությամբ հարց տալ՝ մի՞թե սրա համար են հազարավոր քաղաքացիներ դուրս եկել փողոց, մի՞թե սրա համար են իշխանափոխություն արել, որպեսզի «նորերի» քողի տակ ականատես լինենք նույն, եթե ոչ ավելի մասշտաբային ու լկտի հարստացման, երբ միլիոնավոր դրամների ոսկեղենը, շքեղ բնակարաններն ու թանկարժեք մեքենաները բարեկամների կամ անհայտ աղբյուրների անվան տակ լցվում են իշխանավորների գրպանը։

 Արդյոք սա՞ էր այն արդար և հավասար երկիրը, որի խոստումով իշխանության եկան մարդիկ, թե՞ «հեղափոխություն» բառը դարձավ ընդամենը հերթական անձնական կարողությունները կուտակելու և սեփական բարեկեցությունն ապահովելու անխոցելի մանդատ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Չիլիական աստղադիտակը հայտնաբերել է նախկինում անտեսանելի 52 գալակտիկաՌուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Ամենադիտված