Որ հասցեներում այսօր ջուր չի լինի Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթող Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով Օրվա խորհուրդ. նոյեմբերի 10 Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ Իսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել 

Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Միրզոյան

Քաղաքական

Նոյեմբերի 9-ին Տալլինում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:

Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։

Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք։

Պատմական այս ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։

Դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։ Իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդնտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության նոր փուլ։

Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին։

Եվ վերջում, սիրելի՛ բարեկամներ, ինչպե՞ս կարող էի այսպիսի հրաշալի առիթով այցելել Էստոնիա և ինձ հետ չբերել հայկական ոգու մի փոքրիկ մասնիկ։ Հուսով եմ՝ այսօր ավելի ուշ հնարավորություն կունենաք վայելելու հայկական գինին ու կոնյակը, և մենք միասին բաժակ կբարձրացնենք մեր պետությունների հարատևության ու մեր երկրների միջև ամուր բարեկամության համար։

Palju õnne! Շնորհավորում եմ»,- ասել է նախարարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՕրվա խորհուրդ. նոյեմբերի 10Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկԻսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՌուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված