Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփի վարչակազմը ձգտում է որքան հնարավոր է շուտ դադարեցնել Իսրայելի կողմից ամերիկյան զենքի գնման համար տարեկան ստացվող 4 միլիարդ դոլարի ֆինանսավորումը։
«Նախագահը կարծում է, որ Իսրայելն այժմ բավականաչափ բարգավաճ և հարուստ է ամերիկյան զենք գնելու համար», – ասել է նա՝ Փարիզում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա հավելել է, որ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները ներկայումս «բանակցում են փոխըմբռնման հուշագրի շուրջ» այս հարցի վերաբերյալ։
«Թրամփը ցանկանում է, որ ֆինանսավորման մասը հնարավորինս շուտ ավարտվի։ Նրանք կարող են մեզանից զենք գնել, բայց մենք այլևս պարտավոր չենք ֆինանսավորել։ Իսրայելական կողմն է սա առաջարկել», – ընդգծել է պետքարտուղարը։
Հարցին, թե արդյոք երկու կողմերը կարող են անցում կատարել նման համակարգի 2027 թվականին, Ռուբիոն պատասխանել է.
«Նախագահն ասել է, որ դա այն է, ինչը մենք կանենք»։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան