«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Կալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾ Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե Վարդանյան Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան «Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջ Ռուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկ Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել Իրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռները Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքները 

Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում

Սպորտ

MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում․

«Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։

Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։

Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։

Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը»։

Յուրա Մովսիսյանը շատ բարձր է գնահատել Սարաջյանի խաղային որակները․

«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնպես խոսել է Սարաջյանի մասին.

«Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»։

ՀՖՖ-ն զրուցել նաև Սարաջյանի հետ, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում․

«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։

Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։

Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովՕրվա խորհուրդ. նոյեմբերի 10Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկԻսրայելում քաղաքական լարվածության ֆոնին նոր Քնեսեթի երդմնակալությունն է․ շենքի մոտ բողոքի ցույցեր են սպասվում Նեթանյահուն՝ նոր Քնեսեթի Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՌուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել
Ամենադիտված