Վրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Աշխարհ
Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 91 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրաքի, Կոնգոյի, Չինաստանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Սուդանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուգանդայի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
2025 թվականից ի վեր Վրաստանը ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ: Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով միգրանտների արտաքսման և որոնման ընթացակարգերը: ՆԳՆ-ն ամեն ամիս հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին: Տարեսկզբից ի վեր Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3700 օտարերկրացի, որոնցից ավելի քան 250-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան