81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը
Գիտություն և Մշակույթ
81-ամյա բրիտանացի գրող Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը։ Նա մրցանակի է արժանացել «Ամեն ինչի վերջը» (The End of Everything) վեպի համար։
Հարիսոնին հանձնվել է 50 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 60 հազար եվրո) դրամական պարգևը և մրցանակային արձանիկը։
Բուքերյան մրցանակը շնորհվում է անգլերենով գրված և Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված գեղարվեստական ստեղծագործությունների համար։ Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած ազգության հեղինակներ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան