Ֆիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացի
Արտակարգ Պատահար
Ֆիլիպինների հարավում երեքշաբթի վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ, որում եղել է վեց օտարերկրացի։ Այս մասին հայտնել է աղետների հետևանքների վերացման գործակալության պաշտոնյան։
Դավաո դել Սուր նահանգի Դիգոս քաղաքի աղետների կառավարման գործակալության ներկայացուցիչ Ջոմար Կալեդոյի խոսքով՝ դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին դեռևս հնարավոր չէ պարզել՝ արդյոք ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են, թե զոհվել են։
Դեպքի այլ մանրամասներ և վթարի պատճառները դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան